Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ սկսված հայտնի դատական նիստը սկսվելուց հետո սոցանցներում և որոշ լրատվամիջոցներում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը չի բարևում նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, և վերջինիս ձեռքը մնում է օդում պարզած։
Տեսանյութի իրական, չմոնտաժված տարբերակում,սակայն հստակ երևում է, որ դահլիճ մտնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը բարևում է Սեյրան Օհանյանին։
Ռոբերտ Քոչարյանը բարևել է Սեյրան Օհանյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet