Պարզվում է, որ 71-ամյա հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարող է կորցնել Մանհեթենում գտնվող իր բնակարանը: Բանն այն է, որ դերասանն իր զբաղվածության պատճառով մոռացել է վճարել իր հարկերը, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 6,4 միլիոն դոլար:
Ըստ դերասանի ներկայացուցչի խոսքերի՝ Դե Նիրոն ծանուցումը ստանալուց հետո արդեն հասցրել է կրճատել իր պարտքի չափը, որը որ գոյացել է ոչ դերասանի մեղքով:
Տեղեկացնենք, որ Ռոբերտ Դե Նիրոյի կարողությունը կազմում է մոտ 200 միլիոն դոլար: Դերասանը համարվում է Նյու-Յորքոմ գտնվող մի քանի ռեստորանների սեփականատեր, ինչպես նաև իրեն է պատկանում Լոնդոնում և Լոս-Անջելեսում գտնվող մի քանի անշարժ գույք: