Ռուսական «Голос Дети» շոուի կիսաեզրափակիչ փուլում Վալերի Մելաձեի թիմից ելույթ ունեցավ Միշա Գրիգորյանը։ Նա կատարեց Մաքսիմ Ֆադեեւի եւ Նարգիզի «Вдвоем» ստեղծագործությունը։
Միշայի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 39, 6%-ը։
Ընդհամենը մեկ 1% չբավարարեց, որպեսզի նա հայտնվեր եզրափակչում։
Միշան ասաց, որ բոլորին հրավիրում է իր քաղաք՝ Ստեփանակերտ, եւ նրանց հետ միասին կհամտեսի ժենգյալով հաց։
Կիսաեզրափակիչում Սվետլանա Լոբոդայի խմբից ելույթ ունեցավ Ռոբերտ Բագրատյանը։ Ռոբերտը կատարեց Scorpions-ի «Still loving you» երգը:
Ռոբերտի առջեւ ծնկի իջավ Լոբոդան եւ ասաց․ «Իմ տղա, որքան էի քեզ սպասում»։ Լոբոդան արցունքներով ճանապարհեց տղային:
Ռոբերտի օգտին քվեարկեցին հեռուստադիտողների 18 %-ը։