Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը kazfootball.kz-ի հետ զրույցում կիսվել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին տուրի Ղազախստան - Հայաստան խաղի սպասելիքներով:
-Ռոբերտ, ի՞նչ գիտեք դուք Ղազախստանի հավաքականի վիճակի մասին և ինչպե՞ս եք գնահատում մեր շանսերը Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք խաղում: Որքա՞ն կարևոր է այդ խաղը թիմերի համար:
-Ես լավ գիտեմ ղազախ ֆուտբոլիստներին: Հայտնի է, որ Ղազախստանի հավաքականը միշտ լավ է խաղում սեփական հարկի տակ: Հայաստանի հավաքականին դժվար խաղ է սպասվում: Չէի ասի, որ այդ խաղը մեծ նշանակություն ունի, չնայած պարզ է, որ բոլորը մինչև վերջ կպայքարեն:
-Դիտե՞լ եք Ղազախստանի հավաքականի խաղերը Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորությամբ:
-Ես Դանիայի դեմ տնային խաղի առաջին խաղակեսն եմ դիտել և կարող եմ ասել, որ Ղազախստանի հավաքականը լավ էր վերահսկում խաղը: Չնայած Դանիայն լավ էր հակագրոհում:
-Ինչ վերաբերում է 2017թ. Հայաստանի հավաքականին, ապա այն ավելի քիչ վտանգավոր է, որքան 2011/12թթ. հավաքականը, երբ դուք էլ էիք այդ հավաքականի մասը կազմում: Ի՞նչն է ստեղծված իրավիճակի պատճառը:
-Գիտեմ, բայց չեմ ցանկանում խոսել ներկայիս խնդիրների մասին: Թող դա մարզիչները որոշեն, բայց այն, որ նախկին խաղը չկա` դա բոլորի համար էլ պարզ է: Յուրաքանչյուր հավաքական պետք է թիմային խաղ ցուցադրի, իսկ Հայաստանի հավաքականի մոտ վերջին շրջանում նման բան հազվադեպ է լինում: