▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանն անակնկալի է բերել Կարեն Դեմիրճյանի կնոջը

Aravot.am-ը գրում է, որ հոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր և հիշարժան տոնը  տիկին Ռիման որոշել էր անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում և հաճելի անակնկալի եկել:

«Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ և նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է և պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա  պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն և որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմել է տիկին Դեմիրճյանը: 

Նյութը կարդացեք՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին