Հաղորդավար Ավետ Բարսեղյանի և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի համատեղ երգը` «Մերօրյա հերոսին» վերնագրով, նվիրված է օգոստոսյան դեպքերի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին բացառիկ արիություն ցուցաբերած այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով կանխեցին ադրբեջանական դիվերսիաները: Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Ռիտա Սարգսյանը:
Հուլիսի վերջին օգոստոսի սկզբին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվեց 7 զինվոր և մեկ սպա՝ Զորիկ Գևորգյանը, Գոռ Գրիգորյանը, Արարատ Խանոյանը, Սարգիս Մովսիսյանը, Ազատ Ասոյանը, Խաչատուր Բադասյանը, Արամ Գրիգորյանը: