▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիո-2016. Բռնցքմարտիկ Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը

 

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ`69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն իր երկրորդ մենամարտում տեխնիկական պարտություն կրեց։

Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր։ Առաջին ռաունդից հետո Մարգարյանի ունքի վնասվածքի պատճառով մրցավարները թույլ չտվեցին շարունակել պայքարը և հաղթանակը շնորհեցին  կուբացուն։

Հիշեցնենք, որ սա առաջին Օլիմպիական խաղերն են, որոնց ընթացում բռնցքամարտիկները սաղավարտներ չեն կրում: Նման որոշում կայացվել էր մարզաձևն ավելի դիտարժան դարձնելու համար:

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին