▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիո-2016. Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել:

Ինչպես հայտնի դարձավ ՀԱՕԿ լրատվական բաժնին, հայ ծանրորդը կոտրվածք չունի: Արմունկը դուրս էր ընկել: Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել: Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում: Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում:

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հիշեցնենք, որ  77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հրում վարժությունում երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը, ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք ստացավ և հանվեց հետագա պայքարից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին