Հայտնի երգիչ Ռիկի Մարտինն այն թվով քիչ արտիստներից է, ով երբևէ չի թաքցրել իր սեռական կողմնորոշումը: Օրերս երգիչը երկրպագուների դատին է հանձնել նոր տեսահոլովակը, որում իր աջակցությունն է հայտնում այն տղամարդկանց, ովքեր, չնայած իրենց սեռական կողմնորոշմանը, այնուամենայնիվ, գնում են այդ պատասխանատու քայլին և պաշտոնապես հայտարարում են իրենց հարաբերությունների մասին: Տեսահոլովակը նկարահանված է «Disparo al Corazón» երգի հիման վրա: