Անցած շաբաթ Ռիհաննան, Քանյե Ուեսթը և Փոլ Մաքքարթնին ձայնագրել են իրենց համատեղ նոր ստեղծագործությունը, որից հետո անցել են տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: Այսօր համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որը պատմում է արտիստների, ինչպես նաև նկարահանող խմբի աշխատանքային գործընթացի մասին: Տեսանյութը վերնագրված է «Four Five Seconds».
Տեղեկացնենք, որ այս երաժշտական տրիոն այս ստեղծագործությունը կկատարի նաև մյուս շաբաթ կայանալիք «Grammy» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: