Irishmirror.ie-ն գրում է,որ հայտնի երգչուհի Ռիհանան մի քանի աղմկոտ հայտարարություն է արել: 25-ամյա աստղն Ալան Կարրի շոուի ժամանակ հայտարարել է, որ սեքսի պակաս ունի: Նա նաեւ հավելել է, որ որոշել է այլեւս չհաճախել անվերջանալի երեկույթների:
«Վերջին շրջանում ես ձանձրացնող եմ դարձել: Ատում եմ հավաքույթները: Չգիտեմ, գուցե պատճառն իմ բարձրակրունկ կոշիկնե՞րն են, ես չեմ կարողանում ժամերով կանգնել դրանցով: Այս ամենը ձանձրացրել է ինձ: Գուցե խնդիրը երաժշտությա՞ն մեջ է: Ամեն գիշեր միեւնույն բանն է, գուցե ավելի շատ DJ-ներ են անհրաժեշտ… Ես սեքսի սարսափելի պակաս ունեմ: Մի ամբողջ հավերժություն սեքսով չեմ զբաղվել: Ամաչում եմ խոստովանել այդ: Զզվելի է»: