▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիչարդ Հովհաննիսյանը ցանկանում է, որ Րաֆֆին չտառապի և ...ազգը հանդարտության կարիք ունի

Ազատության հրապարակում այսօր  ելույթ է ունեցել  նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը:

«Ես պետք է խոստովանեմ, որ բոլորովին հակառակ էի իր թեկնածության, վստահ էի, որ նրան կջնջեն ու դա քաղաքականորեն ինքնասպանություն էր: Շատ ուրախ եմ, որ սխալվեցի: Դուք ցնցեցիք ոչ միայն Հայաստանը, այլև ցնցեցիք ամբողջ սփյուռքը, որը նոր հույս ստացավ, հեռանկարներ տեսավ, թե իր դերը որն է երկրի բարգավաճման հարցում»,- մասնավորապես ասել է Ռիչարդ Հովհաննիսյանն  ու ավելացրել, որ ինքը միշտ կողմնակից է եղել երկխոսության, փոխադարձ զիջումների, թեպետ խոստովանեց, որ դա շատերի համար կարող է հաճելի չլինել, բայց ցանկանում է  դուրս գալ այս վիճակից ոչ միայն նրա համար, որ Րաֆֆին չտառապի, այլ որովհետև ազգը հանդարտության կարիք ունի:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին