news.am-ը գրում է. Հայաստանի ընդդիմությունը զգուշանում է նախագահի մանեւրից, գրում է Radio France Internationale-ը՝ անդրադառնալով Հայաստանում սահմանադրական հանրաքվեին: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Պաշտոնապես սահմանադրական բարեփոխումները նախատեսված են կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու համար, որտեղ նախագահը հայտնվում է երկրորդական տեղում, իսկ գործադիր իշխանությունն ամբողջովին իր վրա է վերցնում վարչապետը:
Պետության ներկայիս ղեկավար Սերժ Սարգսյանը բացատրում է, որ սահմանադրական բարեփոխումները իշխանության համակարգն ավելի կայուն կդարձնեն: Սակայն ընդդիմությունն այստեղ տեսնում է իշխանության երկարաձգման մարտավարություն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում