Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով 3 դիվանագիտական աղբյուրներ: «Այո, նա մահացել է»,- հայտնել է գործակալության աղբյուրներից մեկը:
Reuters-ը նաև հայտնել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կընդհատի իր մասնակցությունը Չինաստանում G20 երկրների գագաթաժողովին և սեպտեմբերի 3-ին արտակարգ այց կկատարի Ուզբեկստան:
Գործակալության հաղորդմամբ` Նազարբաևի այցը Տաշքենտ նշանակում է, շուտով պաշտոնապես կհայտարարվի Քարիմովի մահվան մասին:
Ավելի վաղ Ուզբեկստանի կառավարությունը հայտարարել էր, որ Քարիմովի վիճակը վերջին օրերին կտրուկ վատթարացել է: Ուզբեկստանի նախագահի մահվան մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, օգոստոսի 29-ին «Ֆերգանա» գործակալությունը հայտնեց, որ Քարիմովը մահացել է, սակայն այդ տեղեկությունը նույն օրը հերքվեց: