▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեստորաններից մեկում հաճախորդներին սպասարկում են կիսամերկ մատուցողուհիներ

 

Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 13-ին նախատեսված բացօթյա ասուլիսը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին տուժածների մասնակցությամբ եւ վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր Խորհրդարանը»:
«Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել է ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության Հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանատեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց:
Տեղեկացնում ենք, որ անկախ ոստիկանության գործողություններից, ասուլիսը
տեղի կունենա»,-ասված է հաղորդագրությունում:
Հերթական բախումը «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ ոստիկանների միջեւ

ԱՄՆ Թեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի մեքսիկական ռեստորանը հաճախորդներ գրավելու նոր մեթոդ է գտել:  Ըստ Lenta-ի, ռեստորանի տերը, ով կին է, պահանջել է, որպեսզի մառուցողուհիները միայն ներքնազգեստով սպասարկեն հաճախորդներին և նրանց խորհուրդ է տալիս հագնել ժանեկազարդ ներքնազգեստ, կարճ կիսատաբատ, կարճ կիսաշրջազգեստ և լողազգեստ: Մատուցողուհիներին նաև թույլատրվում է ներքնազգեստի վրա կարճ վերնաշապիկ կամ թափանցիկ շապիկ հագնել: Այս ամենն արվում է հաճախորդներ գրավելու համար:

Նշվում է, որ ռեստորանի այցելուների շրջանում նորամուծությունը միանշանակ չի ընդունվել, սակայն հաճախորդների մեծ մասը սատարել է ռեստորանատիրոջ գաղափարը:

Իր ցանկությունը ռեստորանի տիրուհին բացատրել է հետևյալ կերպ, թե ցանկանում է իր հաստատությունում ընկերական և ուրախ մթնոլորտ ստեղծել այցելուների և անձնակազմի համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին