Համացանցում հայտնվել է ռեփ կատարում` ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի:
Հիշեցնենք, որ վեց երեխաների հայր Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների սոցիալական խնդիրներն էր բարձրացրել և Կառավարությունից պահանջում էր դրանց լուծում տալ, սակայն շուտով նրան ձերբակալեցին՝ մեղադրելով խուլիգանության մեջ։ Այս պահին ազատամարտիկի գործը դատարանում է: