Պայքարող երիտասարդնե՛ր, դուք պետք է շատ ավելի հաստատակամ և սկզբունքային լինեք: Ոչ մի պարագայում չի կարելի նահանջել և հարմարվել: Նահանջի գինը մեր Հայրենիքն է և ձեր ու ձեր երեխաների ապագան: Ռեժիմն իր գոյության վերջին շնչում է, առանց երկմտելու և հաղթանակի հավատով մնացեք ձեր դիրքերում և շարունակեք պայքարը: Մասնավորապես՝ անմիջապես հրապարակեք ձեր և ձեր մերձավորների նկատմամբ ռեժիմի ձեռնարկած ճնշումների մասին տեղեկությունները, պատրաստ եղեք զոհաբերելու նյութական բարեկեցությունը և անձնական նպատակները հանուն մեծ նպատակի և գործի, ռեժիմի հետ խոսեք ու հարաբերվեք երկրի տեր-քաղաքացու բարձր դիրքից, մի՛ զիջեք ոչ մի հարցում և ձգտեք ձեր կամքը պարտադրել նրան: