▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեժիմը կոչ է անում Նախախորհրդարանին միասին դիմավորել Հարյուրամյակը

Armcomedy-ին գրում է. Երևան– Իշխանությունը կոչ է արել Նախախորհրդարանին և քաղաքական բոլոր մյուս ուժերին միասին անցկացնել Հարյուրամյակը: Հարյուրամյակից հետո ռեժիմը պատրաստ է քննարկել առանձին կյանք վարելու տարբերակները:

«Կարծում ենք ապրիլի 24-ը հարմար օր չէ մեզանից բաժանվելու համար… Ախր, դա պետք է միասնության օր լինի», – նշել է ռեժիմը, – «թող էլի ռեժիմը վերացնելու կոչեր անեն, ի սեր Աստծո, բայց թող մեկ այլ առիթ գտնեն: Օինակ` ինչու ոչ` «Սուրբ թարգմանչաց տոնը առանց ռեժիմի» կամ «Վարդավառը առանց ռեժիմի», բայց ոչ այս համազգային տարելիցը»:

Մի շարք ընդդիմադիր ուժեր անսպասելիորեն դրական են արձագանքել իշխանական նախաձեռնությանը: Մասնավորապես Ժառանգությունը հայտնել է, որ կուսակցությունը պատրաստ է նախաձեռնել «Մայիսի 9-ը առանց ռեժիմի» շարժումը, իսկ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հայտարարել են «Կանանց միամսյակը առանց ռեժիմի» համապետական բողոքի ցույցերի շարքը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևը առաջարկել է վերջ տալ ռեժիմին մայիսի մեկին: Երիտթևի ղեկավար Պավլիկ Վաղեմունցը, 71 տարեկան, նշել է. «Հաշվի առնելով, որ ռեժիմը նախ և առաջ սպառնում է աշխատավորներին և բանվոր դասակարգին, ապա պետք է… ինչպես ասում էր Լենինը… մեր կուսակցությունը կարծում է, որ…ինչի՞ մասին էի խոսում… հա` կեցցե մայիսի մեկը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին