▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեալիթի շոու, որի հերոսուհիները պետք է ծննդաբերեն վայրի անտառում առանց կողմնակի օգնության

Ամերիկյան Lifetime հեռուստաընկերությունը սկսել է «Born in the Wild» նոր ռեալիթի շոուն, որի հերոսուհիները հղի կանայք են, ովքեր  պատրաստ են ծննդաբերել վայրի պայմաններում առանց կողմնակի օգնության:

Ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչների` նկարահանումներն անցկացվելու են անտառում, անապատներում եւ Ամերիկայի այլ անմարդաբնակ վայրերում: Lifetime ալիքի տնօրեն Էլի Էսթերն իր հերթին հայտարարել է, որ, բնականաբար, իրենք որևէ  մեկին չեն պարտադրում գալ և մասնակցել իրենց ռեալիթի շոուին,  դա հղիների որոշումն է:

Նշենք, որ  այս  ռեալիթի շոուի հասցեին հնչել են բազմաթիվ  քննադատություններ, քանի մասնագետների կարծիքով` վայրի պայմաններում ծննդաբերությունը կարող է հանգեցնել երեխաների մահվան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին