▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) նկատմամբ քրգործ է հարուցվել

ՌԴ-ում քրգործ է հարուցվել գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) նկատմամբ, գրում է Известия-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին: Ըստ քննության վարկածի՝ 1998-ին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը։ Խմբավորման անդամները կատարել են աղմկահարույց հանցագործություններ՝ ներառյալ սպառնալիքներ և պատվիրված սպանություններ:

Թաթուլյանը մեկ այլ քրգործով ևս մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ։ 2023-ի սեպտեմբերին գործարարը Սոչիում խուզարկությունների է ենթարկվել՝ կապված հողօգտագործման ոլորտում յուրացումների հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին