▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ն ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի չդադարելու համար. Մարիա Զախարովա

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած բրիֆինգի ժամանակ։ 
«Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կարգավորման գործընթացը ոչ դե կանգ առնի, այլ ընդհակառակը՝ ավելի ինտենսիվ դառնա։

Ինչ վերաբերվում է հակամարտության կարգավորման հստակ ժամանակացույցին, մենք կհաղորդենք համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո»,-ասել է Զախարովան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին