ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է մայիսի 5-ի ավագանու ընտրություններին՝ մասնավորապես շեշտելով, որ Տարոն Մարգարյանի ընտրվելու շանսերը շատ մեծ են։ Այս մասին գրում է Ա1+.am-ը: Նրա խոսքերով՝ թեև Երեւանի գործող քաղաքապետը շատ քաղաքականացված չի, սակայն ապրում է քաղաքի խնդիրներով, սիրում է քաղաքը։ «Ես գիտեմ, որ նա հատկապես այս վերջին ժամանակները, երբ նորից ընտրություններ պետք է անցկացվեն, երեւի օրը 4-5 ժամ է քնում, իսկ մնացած ժամերին նա աշխատում է»։
Ռազմիկ Զոհրաբյանը կես-կատակ կես -լուրջ խոստացել է.
«Երեւանը կդարձնի Փարիզ՝ լույսերի առատությունը, կանաչապատումը եւ այլն, այսինքն այսօր որեւէ նախկին քաղաքապետի չես կարող համեմատել նրա հետ»։
Ռազմիկ Զոհրաբյան. «Տարոնը Երևանը կդարձնի Փարիզ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet