henaran.am-ը գրում է, որ կայքի աղբյուրների փոխանցմամբ, մարտի 15-ին Կապանի Գետափ ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ՊՆ Գորիսի կայազորի ոստիկանության պետ, փոխգնդապետ Հարություն Բաղդասարյանի եւ բժշկական քոլեջի ուսանողների միջեւ:
Վերջիններիս երեկույթին փորձել է խառնվել փոխգնդապետը, ով ոչ սթափ վիճակում մտել է ռեստորան ու հայհոյել: Ուսանողները տեսնելով որ չեն կարողանում սաստել, հարվածել են վերջինիս:
Ռազմական ոստիկանության պետը չէր կարող ծեծը կուլ տալ. ուսանողներին բերման են ենթարկել ռազմական ոստիկանություն, որտեղ երիտասարդների հանդեպ ուժ է կիրառվել:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում