▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական օդանավերը՝ Երևանի երկնքում

 

Ավիացիայի տոնի կապակցությամբ ռուսական «Ստրիժի» ավիացիոն խումբն իր ՄԻԳ-29 և ՏՈՒ-25 ռազմական օդանավերով Երևանի օդային տարածքում ավիաշոու է կազմակերպել: 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 
Հարցին, թե օդանավերն ինչո՞ւ են այդքան ցածր իրականացնում իրենց թռիչքները՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ցուցադրական թռիչքները ցածր են լինում: Շատ ցածր պետք է լինի, որ ժողովուրդը հիանա»: 
Նշենք, որ Ավիացիայի օրը Հայաստանում նշվում է հունիսի 26-ին:

Վաղ առավոտից ռազմական օդանավերը Երևանի օդային տարածքում ավիաշոու էին կազմակերպել:

«Այն կապված է Ավիացիայի օրվա հետ»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

Նշենք, որ Ավիացիայի օրը Հայաստանում նշվում է հունիսի 26-ին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին