▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական գործողությունները կտեղափոխենք Ադրբեջանի խորքերը. ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Lragir.am կայքում լույս տեսած՝ «Արցախի հերոսի ակնարկը Սերժ Սարգսյանին ու մյուսներին. Ուշագրավ մանրամասներ հանդիպումից» հոդվածում կատարված ակնարկը իմ անձի շուրջ (սակայն հետագայում այն անհետացել է հոդվածից) հեյրուրանք էր:

 

ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասներին, բնականաբար, չեմ կարող անդրադառնալ, քանի որ այդ մասին հաղորդվել է այնքանով, որքանով տրվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն եթե որևէ մեկը փորձում է առիթից օգտվելով պղտոր ջրում ձուկ որսալ, սա արդեն անընդունելի է: Իմ տեսակետը Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ բազմիցս արտահայտել եմ և հիմա էլ կարող եմ կրկնել, որ վերջին խոսքը պատկանում է Արցախի ժողովրդին: Այլ լուծում, իմ պատկերացմամբ, գոյություն չունի: Գոնե վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ հնարավորություն եմ ունեցել այդ մասին մամուլում խոսելու:

 

Եթե տարածքների մասով ուղիղ խոսքի հարցադրում կա, ապա ասեմ հետևյալը. ես, որպես ծնունդով Մարտակերտի շրջանից, մտածում եմ ոչ միայն տարածք չհանձնելու, այլ նաև 90-ականներին Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտակերտի շրջանի գյուղերի և Շահումյանի շրջանի ազատագրման մասին: Եվ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ եթե կրկնվի ռազմական ագրեսիան, մենք այս իմաստով հստակ անելիք ունենք և ռազմական գործողությունները կտեղափոխենք Ադրբեջանի տարածքի խորքերը:

Խաղաղություն և միասնություն բոլորիս:

 

Ռուդիկ Հյուսնունց, 

ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին