▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռայոլա. «Մխիթարյանն ուրախ կլիներ հանդես գալ «Յուվեում», բայց Տուխելը նրան անփոխարինելի ֆուտբոլիստ է համարում»

Armfootball.com-ը գրում է. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիգործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իր ֆուտբոլիստի հավանական տեղափոխույունը Դորտմունդի «Բորուսսիայից» Թուրինի «Յուվենթուս»:

- Ես գիտեմ, որ Ալեգրին հավանում է Մխիթարյանի խաղը: Ու Հենրիխն էլ ուրախ կլիներ հանդես գալ «Յուվենթուսում», սակայն դրա համար պետք է համաձայնության գալ «Բորուսսիայի» հետ: Ֆուտբոլիստի պայմանագիրն իսկապես ավարտվում է 2017թ.-ին, սակայն Տոմաս Տուխելը նրան անփոխարինելի ֆուտբոլիստ է համարում: Նույնը նաև Գյունդոգանի հետ կապված: Այդ պատճառով, կարծում եմ, դժվար կլինի իրականացնել այդ տեղափոխությունը: 

Կարո՞ղ է արդյոք Հենրիխը լավ հանդես գալ Թուրինում: Չեմ կարող դատել: Միայն կարող եմ ասել, որ նա շատ ինտելեգենտ տղա է,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում football.ua կայքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին