▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Ջանիբեկյանի տարեդարձը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը ֆեյսբուքի իր էջում ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է  Comedy Club-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանին:

«Շնորհավորում եմ մեր թանկագին ԵՂԲԱՅՐ Արթուր Ջանիբեկյանին ծննդյան կապակցությամբ: Երկար տարիներ է, որ նրան ճանաչում եմ՝ որպես արժանի և պարկեշտ անձնավորություն, ով առանձնանում է բարձր էրուդիցիայով, կրթվածությամբ և կազմակերպչական ունակություններով: Ես Արթուր Օթարևիչին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ»,- գրել է Կադիրովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին