Մադրիդի Ռեալի ավագ Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը բավականին լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, տեղեկացնում է Marca-ն:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները Ռեալի նախագահին հետ հանդիպման ժամանակ ասել են, որ նա պետք է ընտրություն կատարի իրենց և Ժոզե Մոուրինյոի միջև: Ֆուտբոլիստները հունվարի 24-ի հանդիպման ընթացքում Պերեսին ասել են, որ մրցաշրջանի ավարտից հետո, եթե Մոուրինյոն շարունակի աշխատել Ռեալում, ապա նրանք կպահանջեն, որպեսզի իրենց հանեն տրանսֆերի: