▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի, կապանցուց ներողություն ես խնդրելու...վաղ թե ուշ

Երբ մայրաքաղաքային վերջին հանրահավաքի ժամանակ Րաֆֆուն միացավ մի փոքրաթիվ խումբ, որոնք իրենք իրենց «բնապահպան» են համարում, ու նա ասաց, թե պաշտպանում եմ «բնապահպաններին», հարց ուղղեցի Րաֆֆուն` այդ մարդիկ պաստառների վրա գրել են «Դինոն» ստրկատիրական ընկերություն է, այդ դեպքում ո՞վ է ստրուկը՝ նրա՞նք, ովքեր աշխատում են այդ ձեռնարկությունում և խախտելով «ստրկատիրական» նորմերը՝ փետրվարի 18-ին քվեարկեցին ձեր օգտին, և դուք հաղթեցիք Կապանում` 2000-ից ավել ձայնով... Ինչպե՞ս կարելի է առանց հարցի մեջ խորամուխ լինելու ասել՝ ես պաշտպանում եմ ձեզ ու հետո էլ ասել` գնում եմ «հաղթական Կապան»... Այսօր կապանյան հանդիպման մեկնարկին ինձ մոտեցավ ԱԺ պատգամավոր Զարուհին և ասաց, թե կցանկանար, որ ես չքննադատեմ Րաֆֆուն, և հետո մենք այդ մասին կխոսենք, կարծեցի, որ գոնե ինչ-որ ձևով հարցը լուծում կստանա հանրահավաքի ժամանակ, պարզվեց` ՈՉ... ավելին... Րաֆֆին ասաց այն, ինչ ասում էին մայրաքաղաքի «բնապահպանները»: Նախ ինձ պաշտոն տվեց՝ ասելով` «նուրբ հոգի ունեցող ֆեյսբուքյան պաշտոնյա... (չգիտեմ` աշխատվարձս ով է տալու` ի՞նքը, թե՞ ՖԲ, հպարտանալու առիթ էլ ունեմ` սա իր առաջին նշանակումն էր, աման...), հետո էլ թե՝ եթե այդ երիտասարդը ինչ-որ սխալ ձևակերպում է տվել, կուղղի իր սխալը... Բայց խնդիրը նա է, որ այդ երիտասարդը ասել է, որ կապանցուն «Դինոյում» աշխատացնում են էլեկտրոշոկով, ընկերությունն էլ պահանջել է հերքել և ներողություն խնդրել ու վճարել մեկ դրամ... ինչ հիմա դատական գործընթացի միակ պատճառն է... Բայց պակաս կարևոր չէր շարունակությունը... իրենք պետք է շատ հարկ տան, հասկացանք, բայց դրա համար օրենքի փոփոխություն է պետք, իրենք պետք է շատ վճարեն, դա էլ վատ չէ, տեղացիները լավ կապրեն, պարզապես պետք է հաշվի առնել, թե ինչպե՞ս, եթե ընկերությունը ոչ թե գերշահույթ է ստանում, այլ վնասով է աշխատում (պոպուլիզմ), ու ամենակարևորը՝ ասաց և սա՝ արեք նա և ոչ ԹԵ ՍՏՐԿԱՑՐԵՔ... Ո՞ւմ ստրկացնեն, կապանցո՞ւն, և ինքդ էլ դարձար մերօրյա Գարեգին Նժդե՞հ՝ այդ պայքարը ղեկավարելու համար: Ասեմ` Կապանում երբեք ստրուկ չի եղել, ու որևէ մեկը, ով ուզում է լինի, չի կարող այդ որակումը տալ, Դուք էլ չեքս կարող Նժդեհ լինել (վերջերս ոնց որ պայքարում եք ՀՀԿ-ից շատ Նժդեհի անունը տալու համար), թեկուզ այն պատճառով, որ Նժդեհը կապանցուն ստրուկ չէր համարում, դրա համար զորք ուներ, իսկ առանց զորք Նժդեհ չի լինում... Հետո հանրահավաքը անցավ լարված մթնոլորտում, ու ինչպես միշտ դա համարվեց սադրիչների կազմակերպած գործ, և ոստիկաններին ասվեց, որ պատասխան եք տալու, մտածեցի հուշեմ, ասեմ զանգի «զորավարին», հետո փոշմանեցի... Ախր կկարծի, թե ուզում եմ խառնվել իր «նախագահությանը»... 
Հ.Գ 1. Ես սպասում եմ Րաֆֆու հրապարակային ներողությանը` կապանցուց (հաստատ հացադուլ չեմ անելու), ինքը պետք է հասկանա, որ կապանցին այլևս իր հետևից ֆանատիկորեն չի գալու, ասվածի վկայությունը այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվն էր, որը երկու անգամ զիջում էր նախորդին...
2. Ինքը ամեն անգամ Կապան գալուց միայն պետք է շնորհակալություն հայտնի կապանցուն քաղաքական կամքի ու իրեն վստահելու համար 
3.Սա էլ ասածներս հավաստող տեսանյութը...

Սասուն Մանուկյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին