Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում հերթական հանդիպումից առաջ նրան է մոտեցել ոստիկանության ներկայացուցիչը և հայտարարել, որ հանրահավաքը արտոնված չէ, և դրա կազմակերպիչներն ու մասնակիցները կարող են պատասխանատվություն կրել: Ինչպես հաղորդում է Նյուզ.am-ը` Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով ոստիկանության սպային, հայտարարել է, որ ժողովուրդն իրավունք ունի հավաքներ անցկացնելու: «Ոչ, հայտարարում եմ, որ հանրահավաքն արտոնված չի եղել»,-պնդել է ոստիկանը, ինչին «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն արձագանքել է. «Սովորեք օրենքները եւ կտեսնեք, որ ժողովուրդն իրավունք ունի հավաքվելու, իսկ ոստիկանությունն իրավունք չունի ցրել մարդկանց»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու ոստիկանները վիճել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet