▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանին այլևս չի՞ հետաքրքրում Ռիտա Սարգսյանի ողջությունը

«Ա1+»-ը  գրում է, որ Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ բեմադրված Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի բացօթյա պրեմիերային կիրակի ԼՂ Շուշի քաղաքում ներկայացել էր նաեւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տիկնոջ՝ Արմինեի հետ։ Եւ առաջին տիկինը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կես ժամ շուտ էին եկել, եւ ամբողջ ընթացքում միմյանցից գտնվում էին 5 մետր հեռավորության վրա։

Սակայն նախագահի վերջին ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակիցը, որն ընտրություններից հետո նախագահականում անձամբ Ռիտա Սարգսյանի ամուսնուց հետաքրքրվել էր առաջին տիկնոջ ողջության մասին, այդպես էլ չմոտեցավ նրան։

«Ա1+»-ի թղթակիցը  տիկին Արմինեից հետաքրքրվել է՝ ձեզ նույնպե՞ս չհետաքրքրեց տիկին Սարգսյանի ողջությունը, ինչին Արմինե Հովհանիսյանը  պատասխանել է. «Ոչ, բայց ես պրոբլեմ չունեմ»։

 

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին