▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի խորհուրդը` «զորավարին». galatv.am

galatv.am-ը գրում է, որ հունիսի 23-ին Սարյան փողոցում, ինչպես հայտնի է, «Դեմ ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները իրականացրել էին բողոքի ակցիա, որն ընթացել էր ոստիկանների հետ բախումներով: Շատերի գնահատմամբ այդ օրը ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ էին: Մինչդեռ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը արդարացրել էին ոստիկանների գործողությունները: Իսկ ինչպիսի՞ն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը ոստիկանների գործողությունների նկատմամբ, եւ ինչպե՞ս է մեկնաբանում «զորավարի» հայտարարությունը: «Բացասական»,- այսպես է արձագանքել  Րաֆֆի Հովհաննիսյանը, հետո ավելացրել է. «Ես համարում եմ, որ քաղաքացիները ընդհանուր առմամբ իրենց իրավունքների մեջ հետապնդում են իրենց Սահմանադրական իրավունքը, եւ եթե անցյալ տարի նախընտրական շրջանում ինչ-որ մեղմացում կար քաղաքացի-ոստիկան հարաբերություններում, մենք տեսնում ենք, որ ոստիկանական համակարգը վերադարձել է հին օրերին եւ շատ ագրեսիվ, նախահարձակ քաղաքացիների նկատմամբ բռնություններ է կատարում, կարծում եմ սխալ է»:

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա ոստիկանապետին, ինչպե՞ս նա գործի այս պարագայում, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը տվել է  հետեւյալ պատասխանը. «Ես խորհուրդ չունեմ իրեն, բացի այն՝ թե ինքը, թե դատախազությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը ունեն իրենց պահոցներում, արխիվներում համատարած կեղծիքների, ընտրական կեղծիքների եւ մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններ, դրանք պետք է բացվեն եւ ժողովրդին մատուցվեն, եւ օրենքը կիրառվի հավասար»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին