▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը «կնոջ փեշով» քաղաքական վենդետա՞ է լուծել

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ նախագահականում շատ լուրջ քննարկում է տեղի ունեցել այսօրվա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Զարուհի Փոտանջյանի կողմից հնչեցված չարաբաստիկ հարցի հետ կապված և նաև պարզվեց, որ ԱԺ պատգամավորն այդ քայլին գնացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանի ցուցումով:
Ինչպես նախագահական ընտրույթուններում, այնպես էլ այժմ, Րաֆֆի Հովհաննսիյանի քաղաքական գործունեության ծրագրային և տրամաբանական շղթան գտնելը չափազանց բարդ է, նույնիսկ անհնարին, քանի որ նման շղթա գոյություն չունի. շղթայի փոխարեն կա ժողովրդի որոշ հատվածի քաջնազարային առաջնորդ դարձած անհատականություն, ով, սպառելով քաղաքակիրթ և հեռանկարային պայքարի բոլոր «զինատեսակները», այժմ փորձում է «կնոջ փեշով» քաղաքական վենդետա լուծել ՀՀ նախագահից, այն էլ Եվրախորհրդի վեհաժողովի նիստում:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հնչեցված հարցի բնույթին և հետևանքներին, ցանկացած տեսանկյունից նայելով, նման հարցը նման վայրում հնչեցնելը ոչ մի ստրատեգիական կամ ազգային նպատակ հետապնդել չէր կարող: Միայն կարելի է ցավել, որ «ընդդիմադիր» քաղաքական-հասարակական պատասխանատու կոչումը վերջնականապես եղծվեց հայ իրականության մեջ: Իսկ վերջում, որպես համեմատություն կարող եք ընտրել հասարակության լավ շրջանակների կողմից այդպես ատելի ռուսական քաղաքական դաշտի ընդդիմադիր «մարտիկներին», օրինակ՝ Ժիրինովսկուն:

Հովհաննես Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին