▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե՞ այնքան էլ լավ չի հասկանում «բամբասել» բառի իմաստը

Երեկ, «Անի» հյուրանոցի հավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը մի կողմից ասել է. որ «երախտագետ եմ» լրագրողներին` լուսաբանելու և աջակցելու համար, մյուս կողմից, երբ խոսքը պետք է տար ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Լևոն Բաղրամյանին` մարշալ Բաղրամյանի ազգականին, բողոքել է, թե թերթերը «բամբասում էին», որ Լևոնը պիտի գար Հայաստան`իրեն ինձ աջակցելու: «Թերևս նկատի է ունեցել «Հրապարակին», քանի որ մենք էինք առաջինը գրել այդ մասին: Գուցե «բամբասել» բառի իմաստը պրն Հովհաննիսյանն այնքա՞ն էլ լավ չի հասկանում. Լ. Բաղրամյանի ներկայությունն իսկ վկայում է, որ մենք ոչ թե «բամբասել», այլ ընդամենը հասարակությանը տեղեկացրել ենք նրա ժամանելու մասին: Լավ կլիներ, որ երկրի նախագահի աթոռին հավակնող անձը որոշ բառեր օգտագործելիս զգույշ լիներ»,- գրել է «Հրապարակ» թերթը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին