▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի Պլազա« հյուրանոցում քաղաքացիական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է  փաստաթուղթ՝ «Նոր Հայաստան շարժման հռչակագիր» անունով, որին կարող են միանալ անկուսակցականներ, քաղաքական ուժեր:

Թեմային անդրադառնալով ` 168.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքվել է՝ արդյոք ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի բացակայությունը համաժողովին ենթադրո՞ւմ է, որ քաղաքական այս ուժերը չեն միանալու հռչակագրին, ինչին ի պատասխան նա նշել է.

«Ես որևէ բան չեմ ենթադրում: Այսօր առանց հրավերի հավաք է, որն ազդարարեց Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժման մեկնարկը: Մեկ ամիս անց մենք կունենանք հստակ ու ամբողջական պատկեր: Ես ուրախ կլինեմ, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր վերանայի իր անցած նախագիծն ու որոշի՝ միանո՞ւմ է, թե՞ ոչ»:

Ճշտող հարցին՝ քաղաքական այդ ուժերի բացակայությունը չի նշանակո՞ւմ, որ նրանք փաստաթղթին չեն միանալու, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ: Հույս ունեմ, որ քանակական Հայաստանը կմիանա փաստաթղթին ու շարժմանը»:

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին