Օրեր առաջ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի ծննդյան տարեդարձն էր և այդ առիթով այսօր նա ընկերական հավաքույթ է կազմակերպել, որին ներկա են եղել Գարիկն ու նրա կինը, Արամ MP3-ը կնոջ հետ և Ռաֆայել Երանոսյանը ։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Մեր աչքից չի վրիպել, որ դերասանը կարծես սիրելիի հետ է։
Նախ հոլովակում աղջիկը խուսափում է նկարվել, ապա Ռաֆայելը հրապարակել էր լուսանկար, որտեղ էմոջիով փակել էր նրա դեմքը։ Ինչևէ մենք ներկայացնում ենք հրապարակումները և մեկնաբանությունները թողնում ձեզ:
Նշենք, որ դերասանը վերջերս հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ սիրելի ունի, «ամեն ինչ թույն է ու շատ լավ» իր անձնական կյանքում:
Նա նշել է, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ:
Այնուամենայնիվ, Ռաֆայելը չի ցանկացել բացահայտել իր սիրելիին»:
Դիտեք նաև՝