▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն չի պատրաստվում արտագաղթել, այլև 5000 դոլար է նվիրաբերել Նորքի ինֆեկցիոնի վերանորոգմանը

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն չի պատրաստվում արտագաղթել,  այլև 5000 դոլար է փոխանցել Նոր ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգման աշխատանքներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ գրելով.

«Ռաֆայել Երանոսյանը հերիք չի, որ չի արտագաղթում, մի հատ էլ, երբ իմացավ, որ Ինֆեկցիոնում վերանորոգման աշխատանքներ են գնում, զանգեց ասեց Աշ ջան «նշանդրեքիս» փողից 5000 դոլար ուզում եմ փոխանցեմ Ինֆեկցիոնին, մի քանի հիվանդասենյակ էլ այդ գումարով վերանորոգեք, տեսնում եմ շատ բան է արվում, մի բանով էլ մենք օգնենք:

Ու սա միակ դեպքը չի, դրանից առաջ էլ ներքնակներ էր նվիրել Նորքի Տուն-Ինտերնատին տարեցների համար:
Այ տենց տղայա մեր Ռաֆոն»:

Հիշեցնենք, ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ որոշ հանրային մարդ պատրաստվում են արտագաղթել՝ կորոնավիրուսի պատճառով առանց աշխատանքի մնալու հետևանքով: Շոշափվում էր նաև Ռաֆայել Երանոսյանի անունը, սակայան դերասանը հերքել էր այդ խոսակցությունները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին