▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռադայի պատգամավորները ձեռնամարտի են բռնվել լիագումար նիստի ընթացքում

Ուկրաինայի Ռադայի անկախ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը Գերագույն Ռադայի լիագումար նիստի ընթացքում վիճաբանել է «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության անդամ Դմիտրի Կոլեսնիկովի հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Միջադեպի տեսագրությունը ցուցադրել է «112 Украина» հեռուստաալիքը։

Վիճաբանությունն առաջացել է այն բանից հետո, երբ Կոլեսնիկովը պահանջել է Լվովի քաղաքապետի վերընտրության վերաբերյալ որոշում ընդունել։ Պատգամավորը ելույթ է ունեցել ռուսերենով, իսկ Պարասյուկը փորձել է ուժի գործադրմամբ ընդհատել նրա ելույթը, բայց նրան շրջապատել են ընդդիմադիր խմբակցության մի քանի պատգամավոր եւ ծեծել։ Նշվում է, որ Պարասյուկին պատճառվել են մարմնական վնասվածքներ, կոտրել քիթը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին