Դիտեք նաև՝
Տեղեկացրել էինք, որ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը Tet a Tet-ի շրջանակներում խոսել է երգչուհի Նանայի հետ։
Զրույցի ընթացքում Նանան խոսել է նաև իրեն ռաբիսի թագուհի հռչակած երգչուհի Անուշիկ Պետրոսյանի մասին, քանի որ հաղորդավարը ցիտել է Անուշի խոսքերը, որը նա ասել էր Tet a Tet-ի իր հաղորդման ժամանակ: Բանն այն է, որ հաղորդավարի այն հարցին`ճանաչում ես արդյոք Նանային, Անուշը պատասխանել էր, որ չի ճանաչում Նանային:
Սրան ի պատասխան`Նանան նշել է.
«Դե մարդ ա էլի, թող չճանաչի, իհարկե ես չհավատացի դրան, և ինձնից բացի նաև էլի մարդիկ չհավատացին, բայց դա իրա խնդիրն է, ես տենց մարդ չեմ, որ ինչ որ նստեմ, քննադատեմ,թող չճանաչի, նենց չի, ինքը եկեղեցական երգչուհի էր, որ ինձ չճանաչեր: Ես անձածբ չեմ ճանաչում իրեն, բայց էդ իր արտահայտությունից հետո, երբ ինձ ասեցին, լսեցի իրեն: Դե աղջիկա, տենցա մտածել, թող տենց ասի»:
Նշենք, որ ավելի վաղ ռաբիսի թագուհի անվանումը շրջանառվում էր երգչուհի Նանայի անձի շուրջ, և կարելի է կարծել, որ կռվախնձորն այս «տիտղոս»-ն է:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝