▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյասիբների աշխատավարձը բարձրանում է

Հուլիսի 1-ից Սերժ Սարգսյանի աշխատավարձը կկազմի մոտ 1 մլն 300 հազար դրամ՝ այսօրվա 440 հազար դրամի փոխարեն: Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը բարձրացման արդյունքում կստանան 1 մլն 190 հազար դրամ աշխատավարձ՝ ներկայիս մոտ 400 հազարի փոխարեն: Նախարարների աշխատավարձը կհասնի մոտ 800 հազար դրամի՝ նեկայիս մոտ 300 հազար դրամի փոխարեն:

Պատգամավորների աշխատավարձը հուլիսի 1-ից կկրկնապատկվի՝ դառնալով 660 հազար դրամ՝ ներկայիս 330 հազարի փոխարեն:Մոտ 1 մլն դրամի կհասնի փոխվարչապետի, Գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վերահսկիչ պալատի նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձի չափը:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին