Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Վորլդ Լենդ Թրաստ ընկերության հետ համատեղ իրականացվող Կովկասյան հովազի պահպանման ծրագիրն այժմ հավակնում է մրցանակի` Գերմանիայի Նեյշնլ Գեոգրաֆիկ-ի կողմից: Այս մասին տեղեկացնում են Հիմնադրամից ու նշում` Կարևո’ր է յուրաքանչյուր ձայն:
Քվեարկությունը տևելու է մարտի 17-ից 31-ը:
Քվեարկել կարող եք հետևելով հղմամբ:
Հայաստանում Կովկասյան հովազի մասին պատմող ֆիլմը դիտեք ստորև: