▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստոնեությունը պաշտոնապես առաջինն ընդունած ազգին պիտի ճանաչեն ամենահայտնի հետույք ունեցողով...

Հիշում եմ, որ Պուշկինը մասամբ աֆրիկյան ծագում ուներ...Երկիրը չեմ հիշում, բայց որ հիշեմ էլ` ոչ դրա պատճառով այդ երկիր եմ այցելելու, ոչ էլ այդ երկրի ռեյտինգն է մոտս բարձրանալու:

Դարն է փոխվել.Արամ Խաչատորյանն ու Կոմիտասը արդեն անցյալում են: Հիմա մենք տվայտվում ենք, որ քրիստոնեությունը առաջինը որպես պետական պաշտոնական կրոն ընդունած ազգին պիտի ճանաչեն ամենահայտնի հետույք ունեցողի հաշվին: Արժեհամակարգն է փոխվել ու դրա դեմ պայքարելն է անիմաստ դառնում: Մնում է ուղղակի կողքից հետևել, թե ինչ հսկայական կարևորություն պիտի ունենա այն, որ 14-16 տարեկան առաջադեմ աշխարհի թինեյջերները մի քանի օրով ճանաչելու են մեր երկրի տեղը` շնորհիվ այսօր բարձր ռեյտինգ ունեցող շոու ընտանիքի:

Տվայտվենք, որովհետև մի քանի օրից այդ ընտանիքը կմեկնի ու կհասկանանք, որ այս ամենը ընդամենը կեղծ էյֆորիա էր: Մի հատ անկեղծացեք. Քանի հոգի, լինելով Զիդանի ֆանատ, նրա ազգային պատկանելությունը իմանալով, շտապի մեջ ճամպրուկները հավաքեց ու մեկնեց Ալժիր, որ Ալժիրի Գառնի Գեղարդի ֆոնին սելֆի անի...այսքան բան...

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին