▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինեն, Լիլիթը, Միհրանն, Արամեն, Արմոն... 21tv-ի մրցանակաբաշխության բոլոր հաղթողները

 

«21tv»  հեռուստաընկերության կողմից կազմակերպված տարվա ամփոփիչ ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում, շաբաթ երեկոյան,  հանձնվել  են 8 անվանակարգերում ընտրված լավագույնների մրցանակները:
Այս տարի ` հայտնի անձինք ու բրենդեր փակ քվեարկությամբ կատարել էին  իրենց ընտրությունը, ինչն, ըստ կազմակերպիչների,  առավել օբյեկտիվ լինելու հնարավորություն է տվել։ 
Քվեարկությանը մասնակցելու հնարավորություն էր ունեցել նաև հեռուստադիտողն` այս անգամ սակայն Հյուսիսային պողոտայում, որտեղ տեղադրված քվեատուփից քվեներն ամեն անգամ  հանելուց, ըստ «21tv»-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի,  պատկերը որոշ անվանակարգերում փոխվում էր  րոպե առ րոպե: 
Եվ այսպես` Հայկական երաժշտական հեռուստաալիքի մրցանակաբաշխության  8 անվանակարգերում հաղթողներն են. 

«21tv»  հեռուստաընկերության կողմից կազմակերպված տարվա ամփոփիչ ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում, շաբաթ երեկոյան,  հանձնվել  են 8 անվանակարգերում ընտրված լավագույնների մրցանակները:

Այս տարի ` հայտնի անձինք ու բրենդեր փակ քվեարկությամբ կատարել էին  իրենց ընտրությունը, ինչն, ըստ կազմակերպիչների,  առավել օբյեկտիվ լինելու հնարավորություն է տվել։ Քվեարկությանը մասնակցելու հնարավորություն էր ունեցել նաև հեռուստադիտողն` այս անգամ սակայն Հյուսիսային պողոտայում, որտեղ տեղադրված քվեատուփից քվեներն ամեն անգամ  հանելուց, ըստ «21tv»-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի,  պատկերը որոշ անվանակարգերում փոխվում էր  րոպե առ րոպե: 

Եվ այսպես` Հայկական երաժշտական հեռուստաալիքի մրցանակաբաշխության  8 անվանակարգերում հաղթողներն են. 

 

  1. Տարվա հիթ` Արմո. Ուշ է հիմա
  2. Տարվա համագործակցություն`Արամե և Կարապետյաններ ` Քավոր
  3. Տարվա լավագույն պարային տեսահոլովակ`Լիլիթ Հովհաննիսյան - Դե էլ մի
  4. Տարվա cover` Էլեգիա 
  5. Տարվա այլընտրանքային լավագույն կատարում` Գոռ Սուջյան
  6. Տարվա լավագույն երգիչ` Միհրան Ծառուկյան 
  7. Տարվա լավագույն երգչուհի` Լիլիթ Հովհաննիսյան  
  8. Տարվա լավագույն տեսահոլովակ` Քրիստինե Պեպելյանի «Իմ ընկերը». ռեժիսոր` Արեն Բայադյան 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ,  հինգ անվանակարգերում առաջադրված էին մեկական տեսահոլովակ, տարվա երգիչ և տարվա երգչուհի անվանակարգերում`չորսական երգիչ և երգչուհի, իսկ տարվա տեսահոլովակ անվանակարգում` 7 տեսահոլովակ։   

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին