▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինեի նման լավ մարդը չէր կարող հրաժարվել բարեգործական համերգում երգելու առաջարկից

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը գումար է պահանջել բարեգործական համերգի համար: Նոր մի տեղ էլ կարդացի, որ Քրիստինեն, թերթերից մեկի հետ զրույցում, հերքել է այդ լուրերը և պատմել իրականությունը: 
Նախ ասեմ, որ եթե նույնիսկ Պեպելյանը չհերքեր էլ այդ լուրերը, ես հաստատ չէի հավատա, որ Քրիստինե Պեպելյանը կարող է հրաժարվել բարեգործական համերգի համար երգել, առավել ևս էտ երգելու համար փող ուզել: 

Գլխավոր ապացույցներից մեկը Պեպելյանի «Մայրիկ» երգի տեսահոլովակն է, նայելուց հետո դուք հաստատ վստահ կլինեք, որ Քրիստինեն չի կարող փող ուզել բարեգործական նպատակներով երգելու համար: 
Ես հեռուստատեսությամբ շատ եմ հետևելով Պեպելյանի «կյանքին», ինչպես նաև, դե փոքր Հայաստան է, շատ լավ պատմություններ եմ լսել նրա մասին: Իսկ ինչպիսի ուրախ ժպտերես ու լավ մարդ իրենց ցույց է տալիս Քրիստինեն «Հայաստանի ձայն» նախագծի շրջանակում, ես չեմ հավատում, որ ամբողջության դերասանություն է (իհարկե կա նաև հեռուստատեսային էթիկայի համար նախատեսված ժպիտների քանակ, բայց դե...):
Ինչպես նաև գովազդներում ես շատ ու շատ անգամ լսել եմ Քրիստինեի անունը այս կամ այն բարեգործական համերգներին: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ես չեմ Հավատում, որ Քրիստինեի նման լավ մարդը, կարող է հրաժարվել Բարեգործական համերգում երգելու առաջարկից: 

 
Հ.Գ. Չնայած ոչ մի հայ կյանքում չի հրաժարվի բարեգործական համերգի մասնակցել: Դա մեր յուրահատկություններից է:


 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին