Հորդորում եմ Քրիստինե Պեպելյանին դատի տալ «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանին, ով հանդիսանում է տապալված այն համերգի կազմակերպիչը, որն այդքան մեծ աղմուկ բարձրացրեց, երբ Պեպելյանը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել դրան՝ կազմակերպիչների անլրջության պատճառով:
Եթե հիշում եք, ըստ Պեպելյանի, կազմակերպիչները սկզբում մի գումար էին ասել որպես հոնորար, հետո հրաժարվել էին իրենց ասած հոնորարի չափսից՝ փորձելով Պեպելյանին փաստի առջև կանգնեցնել նրան, որովհետև պաստառները արդեն տպված են եղել և վրան էլ հայտարարված է եղել, որ մասնակցելու է նաև Պեպելյանը:
Այսօր էլ «Համազգային վստահության» խորհրիդի նախագահը այնպիսի տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել, որ համազգային անվստահությունից այլ բանի չի կարող հավակնել: Նա մասնավորապես նշել է.
«Նախապես ասեմ, որ ես ապշած եմ՝ համացանցում տեսնելով այն հայտարարությունները ու լուրերը, որոնք տարածել է Քրիստինե Պեպելյանը: Ապշած եմ, առաջին հերթին, այն հանգամանքից, որ սա իր մեջ լուրջ ոչ մի բան չի պարունակել: Ասեմ, որ մենք բազմիցս համագործակցել ենք Քրիստինե Պեպելյանի հետ, մեր միջոցառումներում նա մշտապես եղել է: Ոչ մի անգամ չի բարձրաձայնվել երբեք: Ինձ համար ցավալին այն է, որ այստեղ անընդհատ շահարկվում էր գումարը տալը, գումարը առնելը: Ոչ մի անգամ երբեք ոչ մի դեպքում, ոչ մի երգչի հետ եւ նաեւ Քրիստինե Պեպելյանի հետ չի շահարկվել ոչ մի գումարի խոսակցություն»:
Ավելին, այս տիկինը ավելացրել է, որ իրենք տարին մեկ բարեգործական համերգ են կազմակերպում ու չեն բարձրաձայնում դրա մասին: Աչքիս նրանք այն աստիճանի չեն բարձրաձայնում, որ դրա մասին տեղյակ չեն լինում մասնակցող արտիստները և հանդիսատեսը:
Մի տեսակ խաբեության ու մեքենայության հոտ եմ առնում այս ամենից, ուստի, չեմ զարմանա, եթե պարզվի, որ համերգի բարեգործական բնույթը բարձրաձայնվում է միայն հարկայինի համար, իսկ իրականում լավ էլ գրպանում են փողերը:
Իսկ Պեպելյանը ճիշտ կանի զրպարտության համար հայց ներկայացնի ընդդեմ Աստղիկ Խաչատրյանի և գործի ժամանակ ի ցույց դնի հեռախոսազրույցների սղագրությունները: