▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինա Ագիլերան իր ծննդյան օրը հայհոյել և սկանդալ է բարձրացրել Դիսնեյլենդում

Այս տարի երգչուհի Քրիստինա Ագիլերան գերադասել էր իր ծննդյան տարեդարձը անցկացնել ոչ թե ամերիկյան շքեղ ռեստորաններից մեկում կամ հայտնի ակումբում, այլ` Դիսնեյլենդում: Սակայն տեղեկացնենք, որ ըստ ամերիկյան ԶԼՄ-երից մեկի` Ագիլերան մեծ աղմուկ է բարձրացրել Դիսնեյլենդում այն բանի համար, որ ընկերների հետ պտտվելիս տեսել է նաև հայտնի մուլտհերոս Միքի Մաուսին: Բանն այն է, որ Մաուսը հրաժարվել է լուսանկարվել երգչուհու ընկերների հետ, քանի որ պատրատսվել է ընդմիջել: Հենց դա էլ եղել է պատճառը, որ Ագիլերան սկսել է հայհոյել մուլտհերոսին և գոռգոռալ վերջինիս վրա:

«Դու գիտե՞ս, թե ես ով եմ, ass hole»,- ասել է երգչուհին (լրագրողական էթիկայից ելնելով` հայհոյանքը ներկայացնում ենք առանց թարգմանության):

Պետք է նշենք, որ նույնիսկ սկանդալը չի նպաստել, որպեսզի Միքի Մաուսը լուսանկարվի նրանց հետ: Քրիստինան և նրա ընկերները ստիպված են եղել սպասել այնքան ժամանակ, մինչ կավարտվի մուլտհերոսի ընդմիջման ժամը: Միքին անգամ կանչել է անվտանգության աշխատակիցներին, բայց այդ ժամանակ արդեն երգչուհին և նրա ընկերներն արագ հեռացել են:

Տեղեկացնենք, որ դեպքի հետ կապված Ագիլերայի կողմից դեռևս ոչ մի մեկնաբանություն չի հնչել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին