Մոսկվայի քրեական հետախուզության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները հոտկեմբերի 7-ին ձերբակալել են օրենքով 17 գողի: Այդ մասին հաղորդում է «LifeNews»-ը:
Հատուկ գործողությունը, ճշտում է աղբյուրը, անցկացվել է Պրեսենսկի շրջանում: Ձերբակալվածներին հարցաքննության համար ոստիկանության բաժանմունք են բերել:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, սեպտեմբերին հաճախակի են դարձել օրենքով գողերի ձերբակալությունները Կենտրոնական դաշնային շրջանում: Ծագումով վրացի Գիա Մեպորիան ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում սեպտեմբերի 16-ին: Մետաղաորոնողական սարքովա անցնելուց առաջ տղամարդը գրապանից ատրճանակը հանել է ու փորձել աղբամանը նետել: Սեպտեմբերի 19-ին Պոդմոսկովյեում ձերբակալել են 54-ամյա օրենքով գող Գրինո Կազանսկուն, ում իսկական անունն է Ռաֆիս Գաբսալյամով: Նա թիկնապահների հետ ընթանում էր սեւ «մերսեդեսով» 34-ամյա ուղեկցի հետ, ով ներկայացել էր Վովա Արմյան: Իրավապահները նրա մոտից մոտ 5 գրամ հերոին էին առգրավել:
Նույն օրը մայրաքաղաքում ձերբակալել էին օրենքով գող Իլյա Գագլոեւին, ով քրեական շրջանակներում հայտնի է Իլյա Կալինինգրադսկի անվամբ: Եվ դարձյալ սեպտեմբերի 19-ին Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Սերյոժա Օսետրինային: Սերգեյ Ասատրյանն ընդամենը 27 տարեկան է, նրան «օծել են» 2008թ.-ին քրեական աշխարհի այնպիսի հայտնի ներկայացուցիչնեչ, ինչպես Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան:
Մոսկվայի քրեական հետախուզության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները հոտկեմբերի 7-ին ձերբակալել են օրենքով 17 գողի: Այդ մասին հաղորդում է «LifeNews»-ը:
Աղբյուր փոխանցմամբ`սեպտեմբերին հաճախակի են դարձել օրենքով գողերի ձերբակալությունները Կենտրոնական դաշնային շրջանում: Ծագումով վրացի Գիա Մեպորիան ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում սեպտեմբերի 16-ին: Մետաղաորոնողական սարքով անցնելուց առաջ տղամարդը գրապանից ատրճանակը հանել է ու փորձել աղբամանը նետել:
Սեպտեմբերի 19-ին Պոդմոսկովյեում ձերբակալել են 54-ամյա օրենքով գող Գրինո Կազանսկուն, ում իսկական անունն է Ռաֆիս Գաբսալյամով: Նա թիկնապահների հետ ընթանում էր սեւ «մերսեդեսով» 34-ամյա ուղեկցի հետ, ով ներկայացել էր Վովա Արմյան: Իրավապահները նրա մոտից մոտ 5 գրամ հերոին էին առգրավել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նույն օրը մայրաքաղաքում ձերբակալել էին օրենքով գող Իլյա Գագլոեւին, ով քրեական շրջանակներում հայտնի է Իլյա Կալինինգրադսկի անվամբ: Եվ դարձյալ սեպտեմբերի 19-ին Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Սերյոժա Օսետրինային: Սերգեյ Ասատրյանն ընդամենը 27 տարեկան է, նրան «օծել են» 2008թ.-ին քրեական աշխարհի այնպիսի հայտնի ներկայացուցիչնեչ, ինչպես Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան: