▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործ` Վալերի Օսիպյանի նկատմամբ. pastinfo.am

 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Իսկ թե ի՞նչ փաստով և ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը, մեր զրուցակիցը հրաժարվեց հայտնել:
Հիշեցնենք՝ հունիսի 2-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ու թեև դանակահարությունից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե երիտասարդին դնակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, սակայն ոստիկանությունը փոխոստիկանապետի եղբորորդուն սկսեց փնտրել միայն այն ժամանակ, երբ վերջինը հասցրել էր թաքնվել իրավապահներից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա որոշ տեղեկությունների համաձայն՝ դրա համար հիմք է ծառայել Azatutyun.am կայքի հրապարակումն այն մաին, թե Երևանի փոխոստիկանապետը միջադեպի մասնակիցներից մեկի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի հետ փորձել է համաձայնության գալ և իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա:

pastinfo.am-ը գրում է, որ  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Իսկ թե ի՞նչ փաստով և ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը, մեր զրուցակիցը հրաժարվեց հայտնել:
Հիշեցնենք՝ հունիսի 2-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ու թեև դանակահարությունից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե երիտասարդին դնակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, սակայն ոստիկանությունը փոխոստիկանապետի եղբորորդուն սկսեց փնտրել միայն այն ժամանակ, երբ վերջինը հասցրել էր թաքնվել իրավապահներից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա որոշ տեղեկությունների համաձայն՝ դրա համար հիմք է ծառայել Azatutyun.am կայքի հրապարակումն այն մասին, թե Երևանի փոխոստիկանապետը միջադեպի մասնակիցներից մեկի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի հետ փորձել է համաձայնության գալ և իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին