«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հարող Քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի (YPG) եւ ասորիների զինված ուժերի միջև Սիրիայի Ղամիշլի քաղաքում ծանր բախումներ է տեղի ունեցել:
Al Jazeera արաբական հեռուստաընկերությունը հաղորդում է, երեկ ասորական ուժերի հաստատած անցակետերի դեմ քրդական YPG կազմակերպության ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 9 մարդ:
Շվեդիայում հաստատված ասորական ֆեդերացիայի նախագահ՝ Աֆրամ Յակոբը հայտարարել է, որ Ղամիշլին վերահսկվում ասորեստանցիների կողմից և երբ ասորիները փորձել են անցակետեր հաստատել տարաքում, քրդերը կրակել են ասորիների ուղղությամբ և բախման ընթացքում սպանվել է 8 քուրդ և մեկ ասորի:
Սիրիայի դեմոկրատական ուժերի միության անվան տակ գործող քրդական YPG աշխարազորայինների ներկայացուցիչ՝ Կուրոս Թաջը հաստատել է լուրը, խոսելով միայն 2 ասորի զինյալի սպանության ու մի անզեն քաղաքացու վիրավորման մասին, չպարզելով քրդական կողմի կորուստերի մասին: Նա հավելել է, որ քաղաքացիները դժգոհ են անցակետերից:
Լարվածությունը տարածաշրջանում սաստկացավ, երբ դեկտեմբորի 30-ին, տոնական առիթով քաղաքի մի ճաշարանում հավաքված քրիստոնյա ասորիները մահապարտի մի հարձակման թիրախ հանդիսացան:«Իսլամական Պետության» վերագրվող պայթունի հետևանքով 18 ասորի էր զոհվել:
Հավելենք, որ միջհամայնքային լարվածությունները հյուսիսային Սիրիայում կարող են մեծապես ծառայել Թուրքիայի տարածաշրջանային ծավալապաշտական ծրագրերին:
Դամասկոս, 13.01.2016, «Հայաստան» լրատու ցանց