▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրդամետ կուսակցությունն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել Ադրբեջանի դրոշի նկատմամբ

 

Գերմանիայի  Համբուրգ քաղաքում  տեղի ունեցած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ժողովի ժամանակ  կազմակերպիչները անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները:
Ըստ թուրքական  իշխանամետ «Sabah» պարբերականի`  ժողովի ժամանակ  12 երկրների  և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշների կողքին չի եղել Թուրքիայի պետական դրոշը, իսկԱդրբեջանի դրոշը թեև եղել է, բայց դրոշի  ստորին մասը, որտեղ պատկերված է կիսալուսինը, հանգույց է գցված եղել:
Թուրքական աղբյուրը նման քայլը, որակում է որպես քրդերի կողմից անհարգալից վերաբերմունք Թուրքիայի համար եղբայրական պետություն հանդիսացող Ադրբեջանի նկատմամբ:
Իսկ Թուրքիայի պետական դրոշի բացակայությունը վերաբերյալ «Sabah»-ը գրում է, որ Թուրքիայի մեջլիսում 80 պատգամավոր ունեցող կուսակցության լիդերի՝ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությամբ ժողովում թուրքական դրոշի բացակայությունը սկանդալ  է առաջացրել երկրում:
Վերոնշյալի վերևաբերյալ «Twitter» միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական ՄուստաֆաՎարանքը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Թուրքական դրոշը ոչնչացնողները չեն բավարարվում ու Ադրբեջանի դրոշի կիսալուսինն էլ հանգույցով են կապում»:
Աղբյուր`    Ermenihaber

Գերմանիայի  Համբուրգ քաղաքում  տեղի ունեցած Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ժողովի ժամանակ  կազմակերպիչները անտեսել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները:Ըստ թուրքական  իշխանամետ «Sabah» պարբերականի`  ժողովի ժամանակ  12 երկրների  և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դրոշների կողքին չի եղել Թուրքիայի պետական դրոշը, իսկԱդրբեջանի դրոշը թեև եղել է, բայց դրոշի  ստորին մասը, որտեղ պատկերված է կիսալուսինը, հանգույց է գցված եղել:Թուրքական աղբյուրը նման քայլը, որակում է որպես քրդերի կողմից անհարգալից վերաբերմունք Թուրքիայի համար եղբայրական պետություն հանդիսացող Ադրբեջանի նկատմամբ:Իսկ Թուրքիայի պետական դրոշի բացակայությունը վերաբերյալ «Sabah»-ը գրում է, որ Թուրքիայի մեջլիսում 80 պատգամավոր ունեցող կուսակցության լիդերի՝ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությամբ ժողովում թուրքական դրոշի բացակայությունը սկանդալ  է առաջացրել երկրում:Վերոնշյալի վերևաբերյալ «Twitter» միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական ՄուստաֆաՎարանքը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Թուրքական դրոշը ոչնչացնողները չեն բավարարվում ու Ադրբեջանի դրոշի կիսալուսինն էլ հանգույցով են կապում»:

Աղբյուր`    Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին